Հայաստանի կառավարության եւ Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) միջեւ ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր` նախատեսված Կարգավորիչ գիլյոտին ծրագրի երկրորդ փուլին աջակցելուն։Ավստրիական դրամաշնորհը կհատկացվի ոչ միայն Կարգավորիչ գիլյոտինի, այլեւ Հայաստանում Կարգավորիչ ազդեցության գնահատման (ԿԱԳ) մեթոդոլոգիայի իրականացմանը։ Համաձայնագրով մեթոդոլոգիական աջակցություն կցուցաբերվի նախարարություններին եւ պետական այլ կառույցներին։ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը ստորագրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԶԳ-ի կողմից` գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերը: Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը մեկնարկել է 2011 թ.-ին: Մինչ օրս ծրագրի շրջանակում ձեւավորված նախագծերի ընդունման արդյունքում գործառնական ծախսերը կկրճատվեն ավելի քան 54 %-ով։«Մենք վստահ ենք, որ երկրորդ փուլը հիմնովին կնպաստի վարչարարության կրճատմանը եւ կստեղծի ծառայությունների ժամանակակից մոդելներ մաքսային, կառուցապատման եւ մի շարք այլ ոլորոտներում։ Այսպիսի բարենպաստ միջավայրը կխթանի ներդրումների ներգրավումը, ինչն էլ իր հերթին կբարելավի քաղաքացիների կյանքի որակը»,-նշել է Մարտին Լեդոլտերը։ Դավիթ Հարությունյանն իր հերթին կարեւորել է ԱԶԳ-ի, իբրեւ ծրագրի հիմնական դոնորի, աննախադեպ՝ ավելի քան 1մլն եվրո աջակցությունը։ Tweet Դիտում՝ 1617