Պաշտպանել սպառողին, թե՞ արտադրողին. Երեւանում քննարկել են ԵՏՄ անդամակցության հարցերը

22.09.2014 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն այսօր ասել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը Հայաստանում ինֆլյացիոն գործընթացներ կառաջացնի, ինչի արդյունքում կավելանա նվազագույն սպառողական զամբյուղի գինը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին նա ասել է Երեւանի մամուլի ակումբի եւ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կողմից կազմակերպված «Եվրասիական տնտեսական միություն. Ի՞նչ կստանա եւ ի՞նչ կկորցնի Հայաստանը» թեմայով քննարկման ժամանակ:

Հովհաննես Իգիթյանը նկատել է, որ «Եվրասիական տնտեսական միությունը քաղաքական միավորում է, որում դրված է Մաքսային միության տնտեսական հիմքը»:

«Միության անդամ երեք երկրներին միավորում է տեղական արտադրողի պաշտպանությունը, իսկ զարգացած երկրների տնտեսական գործընթացները ցույց են տալիս, որ զարգացող մոդելի հիմքում պետք է լինի սպառողի պաշտպանությունը: Երբ երկիրը փորձում է պաշտպանել սպառողի` լավ եւ էժան ապարանք ունենալու իրավունքը, արտադրողներին առողջ մրցակցության իրավունքն է տալիս»,-ասել է նա եւ նկատել, որ  «բոլոր այն երկրները, որոնք փորձում են փակել էժան եւ որակյալ ապրանքների մուտքն իրենց երկիր` դրանց վրա բարձր մաքսատուրք սահմանելով, ի վերջո կործանվում են կամ դառնում են թերզարգացած: Սովետական միությունը դրա վառ օրինակն էր», - ասել է նախկին պատգամավորը:

Խոսելով խնդրի քաղաքական կողմի մասին, նա նշել է. «Եթե հարցը դիտվում է ԼՂՀ անվտանգության տեսանկյունից, ապա հարց է առաջանում` ԵՏՄ անդամակցությամբ մենք լուծո՞ւմ ենք ԼՂՀ անվտանգության հարցը, թե՞ այդ անվտանգության խնդիրը տեղափոխում այլ հարթակ»:

Փորձագետը զարմանալի է համարել այն իրավիճակը, որ «երբ Եվրասիական միության անդամները խոսում են քաղաքական շահերի խոչընդոտելու դեպքում միությունից դուրս գալու մասին, Հայաստանն առանց որեւէ վերապահման գնում է դեպի անդամակցություն»:

«Կարծես թե ԵՏՄ անդամակցության բանավեճն Հայաստանի ներսում այլեւս չի կարող ազդել գործընթացի վրա: Հայաստանն այսօր պատրաստ է ստորագրել պայմանագիրն այն տեսքով, ինչպիսին կա, եւ եթե հոկտեմբերի 9-ին կամ 10-ին այն չստորագրվի, ապա դրա պատճառը Հայաստանը չի լինի»,-ասել է Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Դիտում՝ 1370
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW