Տեխնոլոգների նախագիծը ԱՐՄԵՆԱԼ-ի համար տնտեսեց $250 հազ.

10.09.2014 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՐՄԵՆԱԼ-ի տեխնոլոգների թիմի նախագծի իրագործումը գործարանի համար տնտեսեց  $250 հազ.: Այս նախագիծը հաղթող ճանաչվեց «Խնայողություն» անվանակարգում  «Տարվա բարելավում» մրցույթում, որն անցկացվում է ՌՈՒՍԱԼ ընկերության կողմից իր ձեռնարկություններում:

Ինչպես հայտնել են ԱՐՄԵՆԱԼ-ի մամուլի ծառայությունում, յուրօրինակ գաղափարը թույլ տվեց առանց արտադրության ընդհատման անցկացնել անձույլ գլանվածքի հոսքագծերի վառարանների պրոֆլակտիկան եւ հիմնանորոգումը: Ձուլված մետաղն այստեղ փոխակերպվում է ալյումինե ժապավենի, որն այնուհետեւ փոխանցվում է փայլաթիթեղագլանման հաստոններին: Երկու հոսքագծերը ինտենսիվ շահագործվում են թողարկման պահից՝ 2006 թ. հոկտեմբերից, իսկ երրորդը՝ 2009 թ.-ից:

Այս ընթացքում  նրանց վառարաններում եւ բաժանարար խառնիչներում ճեղքեր էին առաջացել, կուտակվել էր խարամը: Սովորական ընթացակարգով մաքրումը եւ վերանորոգումը կպահանջեր մինչեւ 40 օր աշխատանքի ընդհատում, ինչը համարժեք է  մոտ մեկուկես հազար տոննա ժապավենի չթողարկման:

ԱՐՄԵՆԱԼ-ի տեխնոլոգիական ծառայությունը մշակել է արդյունավետ հայեցակարգ, որը թույլ է տալիս խուսափել կորուստներից: Առաջարկվեց ստեղծել շրջանցիկ կասկադային անցուղի ձուլված մետաղի անմիջական մատակարարման համար՝շրջանցելով խառնիչը:

Արդյունքում անձույլ գլանվածքի միայն մեկ հոսքագծի համար խնայողությունը  կազմեց գրեթե $101 հազ.: «Հաշվարկները ցույց են տալիս, որ գումարային տնտեսական արդյունքը բոլոր երեք հոսքագծերի համար կկազմի շուրջ $250 հազ.», - նշել է ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրական համակարգերի զարգացման բաժնի պետ Արթուր Զաքարյանը:

Դիտում՝ 3458
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW