Քննարկվել է Հայաստանում «Radisson» հյուրանոցի հիմնման հեռանկարը

29.08.2014 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է The Rezidor Hotel Group-ի փոխնախագահ Արիլդ Հովլանդին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Radisson» ցանցի հյուրանոցի հիմնման հնարավորությունները: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է մեծ հեղինակություն ունեցող հյուրանոցային ցանցի ներկայացվածությունը մեր երկրում եւ հայտնել կառավարության աջակցությունը ծրագրի իրականացման գործընթացներում:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը որդեգրել է ներդրումային ծրագրերի իրականացման բաց քաղաքականություն եւ պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նման նախաձեռնության:   

Հովիկ Աբրահամյանի խոսքով, Հայաստանում «Radisson»-ի առկայությունը եւ բարձրորակ ծառայությունների մատուցումը կնպաստի զբոսաշրջության ու տեղի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը:

«Radisson» հյուրանոցային ցանցն ընդգրկված է The Rezidor Hotel Group-ի կազմում:




Դիտում՝ 4316

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW