Մեկնարկել է «Ձեռներեցության կարողունակության զարգացում» ուսումնական ճամբարը

25.08.2014 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Օգոստոսի 22-ից 29-ը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացնում է «Ձեռներեցության կարողունակության զարգացում» խորագիրը կրող ուսուցողական ճամբար:

Ձեռներեցության կարողունակության զարգացման վերաբերյալ խաղարկային տարրերով ուսուցողական ճամբարը հիմնված է երկու թեմատիկ մոտեցումների վրա` կարիերայի կառավարում եւ ձեռներեցության զարգացում:

Ճամբարին մասնակցում են Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Լուսակունք գյուղական համայնքների և Վարդենիս քաղաքի պատանիները:

Ինչպես հաղորդում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, ծրագրի նպատակն է աջակցել ձեռներեցության կարողունակության ձևավորմանը պատանիների շրջանում:

Ծրագրի ընթացքում նախատեսվում է մասնակիցներին տրամադրել ընդհանուր գիտելիքներ ձեռներեցության վերաբերյալ` ներառելով գործընթացների մանրամասները, խաղարկային վարժանքների միջոցով ապահովել հմտությունների և կարողությունների ձեռք բերման գործընթացը, աջակցել բիզնես գաղափարների գեներացիայի գործընթացին որպես մենթոր` հաղորդակից դարձնելով ձեռներեցության եւ սոցիալական ձեռներեցության մոտեցումներին:



Դիտում՝ 2244

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW