ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման եւ շահագործման համաձայնագրին:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, համաձայնագիրը կնքվել է ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջեւ:«Անակլիա էներջի» կազմակերպությունը գազային էլեկտրակայան կառուցելու մտադրությամբ դիմել էր վարչապետին՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը եւ ՀՀ կառավարությունից ակնկալելով գազի երաշխավորված ծավալի մատակարարում, անհրաժեշտ թույլտվությունների, հարկային արտոնությունների տրամադրում եւ այլն: «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբինով աշխատող գազային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի Հայաստանի էներգետիկ հզորության զարգացմանը: Tweet Դիտում՝ 1895