Վրաստան այցելող հայ զբոսաշրջիկների թիվն աճել է 5%-ով
14.07.2014 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.blackseanews.net/

2014թ. հունվար-հունիս ամիսներին Վրաստան է այցելել 25 217 հայ զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5%-ով ավելին է:
Ինչպես հաղորդում է Bizzone.info-ն, Հայաստանը Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում, ինչպես եւ նախկինում, գտնվում է Թուրքիան, բայց պետք է նշել, որ ներկայացված ժամանակահատվածում թուրք զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 15%-ով: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ադրբեջանը` 534 949 այցելուներով, ինչը 21%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ռուսաստանից Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 298 489 հոգի (աճը` 14%), Ուկրաինայից` 61 814 մարդ (աճը`13%):
Վաստանի տուրիզմի ազգային ադմինիստրացիայի տվյալների համաձայն, 2014թ. առաջին 6 ամիսների ընթացքում Վրաստան է այցելել ընդհանուր առմամբ 2 մլն 243 հազ. 362 զբոսաշրջիկ: Մեկ տարվա կտրվածքով զբոսաշրջիկների թիվն աճել է 45 769-ով (2%):
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: