Արարատբանկը կողմ է բանկերի խոշորացմանը, ասել է Ա. Օսիպյանը

27.06.2014 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանն այսօր ասել է, որ Արարատբանկը կողմ է բանկերի խոշորացումներին:

Արարատբանկի գործադիր տնօրենն այդ մասին ասել է բանկի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ` անդրադառնալով Հայաստանում գործող բանկերի ծավալին եւ համեմատելով դրանք հարեւան Վրաստանում գործող բանկերի թվի հետ:

Աշոտ Օսիպյանն նշել է, որ շուկան է որոշում բանկերի քանակը` միաժամանակ նկատելով, որ «Արարատբանկը կողմ է խոշորացումներին, պատրաստ է ձեռքբերումներ կատարել, ունի այդ հնարավորությունն ու սպասում է հարմար պահի»:

Աշոտ Օսիպյանն հայտնել է նաեւ, որ բանկի խորհրդի նախագահի հետ հաստատվել է դեպի IPO (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում) գնալու ռազմավարությունը, եւ ներկայումս բանակցություններ են տարվում տեղաբաշխողների հետ:

Դիտում՝ 8121

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW