“Հայխնայբանկը” վերանվանվել Է “ՎՏԲ-Հայաստան Բանկ”-ի

27.06.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 27 հունիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի հունիսի 20-ի որոշմամբ “Հայխնայբանկ” ՓԲԸ-ն վերանվանվել է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ի:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ բանկի բաժնետերերն են ռուսաստանյան “Վնեշտորգբանկ” ԲԲԸ-ն (70,002%) եւ Mika Armenia Trading-ը (29,998%):

2001 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց պետական “Հայխնայբանկի” սեփականաշնորհման մասին` ARCH Limited կոնսորցիումին (Բահամյան կղզիներ) եւ Mika Armenia Trading-ին ուղիղ վաճառքի ձեւով: 2003 թվականի սկզբին բաժնետոմսերի ողջ փաթեթը անցավ Mika Armenia Trading-ին:

2004 թվականի մարտին ռուսաստանյան “Վնեշտորգբանկը” ձեռք բերեց ՙՀայխնայբանկի՚ բաժնետոմսերի 70%-ը:

Դիտում՝ 13555
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW