ՎՏԲ-Հայաստան Բանկն ակցիա է իրականանում ապառիկ վարկավորման շրջանակներում

21.06.2014 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է ակցիա ապառիկ վարկավորման շրջանակներում: Մինչեւ 2014թ. սեպտեմբերի 16-ը բանկի հաճախորդները կարող են ձեւակերպել ապառիկ Բանկի գործընկեր կազմակերպություններում` առեւտրի որոշ կետերում` իջեցված տոկոսադրույքով եւ առանց կանխավճարի:

Ապառիկը տրամադրվում է 3-48 ամիս ժամկետով Բանկի գործընկեր կազմակերպությունների` ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի շրջաններում գտնվող առեւտրի եւ սպասարկման կետերում: Գործընկեր կազմակերպությունների, ակցիայի մեջ ներառված առեւտրի կետերի ցուցակին, ինչպես նաեւ ապառիկ վարկավորման պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Բանկի կայքում:  

«ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի ապառիկ վարկավորման 690 կետ ամբողջ Հայաստանի տարածքում եւ դասվում է այս շուկայի առաջատարների շարքին: Ապառիկ վարկավորման ընթացքը բավականին պարզ է. այն կարելի է ձեւակերպել հենց խանութում 25 րոպեների ընթացքում` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր ու սոցիալական քարտ»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 4738

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW