«Երեխաների միամսյակ» ծրագրի շրջանակում Հայբիզնեսբանկը նախօրեին Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքում վերաբացել է կապիտալ վերանորոգված ցերեկային ստացիոնար սենյակը եւ դրան հարող միջանցքը:Ինչպես նշել են բանկում, բուժման գործընթացի կազմակերպումն այսուհետ ավելի արդյունավետ կդառնա` շնորհիվ հարմարավետ կահավորանքի եւ բանկի կողմից ձեռք բերված բժշկական սարքավորումների (պերֆուզատոր):Ցերեկային ստացիոնար սենյակում բուժվում են ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները:«Հայբիզնեսբանկը, մշտապես հավատարիմ մնալով իր կարգախոսին, առանձնակի ուշադրություն է դարձնում երեխաներին, քանի որ առաջին հերթին նրանց համար է կերտվում ապագայի հուսալի ճանապարհը: Իսկ այսօր մեծ ուրախությամբ եւ պատրաստակամությամբ փորձում ենք օգտակար լինել հատկապես առողջական խնդիրներ ունեցող երեխաներին», - նշել է Հայբիզնեսբանկի Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:Բարձր տրամադրությունն ապահովելու համար բանկի աշխատակիցները խաղասրահի համար երեխաներին նվիրեցին խաղալիքներ եւ մանկական գրքեր, իսկ ստացիոնար սենյակի համար՝ հեռուստացույց:««Շնչող պատեր» նախաձեռնության շրջանակներում վերանորոգված միջանցքի պատերը ներկվել են մանկության տաք գույներով. հայտնի մուլտհերոսների պատկերները երեխաներին ժպիտներ կպարգեւեն, իսկ պատերին փակցված երեխաների ձեռագործ նկարները, որոնք խնամքով շրջանակվել են բանկի կողմից, հիացմունքով լի ուրախություն կպատճառեն բոլորին», - նշված է հաղորդագրության մեջ:Բանկում նշել են, որ ծրագրի իրականացումն անմիջական կապ ունի Հայբիզնեսբանկի ավանդատու հաճախորդների հետ, որոնց կողմից ներդրված յուրաքանչյուր «Հուսալի ապագա» կամ «Բարի կամք» ժամկետային ավանդի գումարի 0.1%-ի չափով բանկն իր հաշվին փոխանցում է կատարել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հատուկ հաշվին եւ գոյացած միջոցներով էլ նախաձեռնել է բարի գործ երեխաների համար: Tweet Դիտում՝ 2515