ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ու «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կատարված լրացումների համաձայն, ՀՀ «սահմանային շերտում արգելվում է լիցենզավորման ենթակա առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը»:«ՀՀ սահմանի պաշտպանության ապահովման տեսանկյունից ելնելով՝ ռիսկային գործոններ է պարունակում ՀՀ սահմանային շերտում առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության թույլատրումը»,- նշվում է կառավարության որոշման հավելվածում :Բացի այդ, ինչպես ցույց է տալիս ՀՀ սահմանային շերտում ժամանակին գործունեություն իրականացրած եւ գործունեությունը դադարեցրած շուկաների փորձը (Բագրատաշեն եւ այլն), այդ տարածքներում առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը արդարացված չէ: Tweet Դիտում՝ 4821