Ինեկոբանկին շնորհվել է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ

12.06.2014 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ինչպես հայտնել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում, սույն կարգավիճակում ընկերությունը կսպասարկի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին` միջնորդելով Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն համալրել է արդեն իսկ գործող 7 հաշվի օպերատորների ցանկը, որոնց թվում են «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ն եւ 6 բանկեր՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ, «Արդշինինվեսբանկ» ՓԲԸ,  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ, «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ:

«Կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են նշված հաշվի օպերատորների եւ «Իմ հաշիվ» հավելվածի միջոցով կառավարել իրենց կենսաթոշակային հաշիվները, մասնավորապես՝ ներկայացնել ֆոնդի եւ ֆոնդի կառավարչի ընտրության եւ այլ դիմումներ, ինչպես նաեւ ստանալ տեղեկատվություն կենսաթոշակային հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ», - նշված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 7133
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW