«Զվարթնոց»-ի ուղեւորահոսքն աճել է 36.9%-ով

04.06.2014 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. մայիսին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղեւորահոսքն աճել է 36.9%-ով:

Եթե 2013թ. մայիսին «Զվարթնոց»-ի ծառայություններից օգտվել է 125 263 ուղեւոր, ապա 2014 թ. մայիսին՝ 171 431:

Չվերթերի աճը նույն ժամանակահատվածում կազմել է 49.4%: 2014թ. մայիսին կատարվել է 1858 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1244-ի համեմատ:

Եթե 2013 թ. մայիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33-ն է: Բացի այդ, ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազման:

Դիտում՝ 2882
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai