«Էրստե»-ն եւս 2 մլն եվրո վարկ կտրամադրի «Արամ Խաչատրյան» համերգասրահի վերազինմանը
04.06.2014 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://images.wikia.com

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինման համար ավստրիական «Էրստե» բանկի կողմից տրամադրվող հավելյալ 2 մլն եվրո վարկային միջոցների տրամադրումը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարկային միջոցները կտրամադրվեն 11 տարի մարման ժամկետով, որից 1,5 տարին արտոնյալ:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հիշեցրել է, որ ՀՀ մշակույթի նախարարության եւ «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինման հարցով զբաղվող Waagner-Biro Austria Stage Systems AG ընկերության միջեւ արդեն կնքվել է 7 մլն եվրո վարկի տրամադրման պայմանագիր :
«Արամ Խաչատրյան» համերգասրահի վերազինման հարցը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բարձրացրել է դեռ 2012 թվականին:
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: