Զարգացման Բանկը կազմակերպում է «Ես տաղանդավոր եմ» խորագրով տեսամրցույթ

30.05.2014 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ Զարգացման  Բանկի ֆեյսբուքյան էջում մայիսի 31-ին կմեկնարկի «Ես տաղանդավոր եմ» խորագրով տեսամրցույթ, որին կարող են մասնակցել 1-ից 10 տարեկան բոլոր երեխաները:

Ինչպես հաղորդում է Բանկի մամուլի ծառայությունը, մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է բանկի ֆեսյբուքյան էջում ներբեռնել երեխայի տաղանդը ներկայացնող տեսանյութ (այն կարող է լինել նաեւ հումորային) եւ դրա օգտին հավաքել հավանություններ (like):

Հաղթող կճանաչվեն մրցույթի անցկացման ընթացքում ամենաբարձր գնահատված 2 մասնակիցները, իսկ մեկ մասնակից հաղթող կճանաչվի բանկի աշխատակիցների քվեարկության արդյունքով:

Հաղթողներին սպասում են խրախուսական նվերներ: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հունիսի 20-ին:

Դիտում՝ 2587

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW