Անելիք Բանկ-ը միացել է «Տանդեմ Տրանսֆերս» համակարգին

22.05.2014 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ընդլայնել է դրամական փոխանցումների համակարգի ցանկը` համագործակցություն սկսելով «Տանդեմ Տրանսֆերս»  վճարային համակարգի հետ:

Համակարգը  հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց արագ, առանց հաշիվ բացելու ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ ինչպես մերձավոր ու հեռավոր արտասահման, այնպես էլ փոխանցումներ իրականացնել Հայաստանի տարածքում:

Դրամական փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով եւ ՌԴ ռուբլով:

««Անելիք Բանկ» ՓԲԸ մշտապես կարեւորել է իր կողմից տրամադրվող ծառայությունների բազմազանությունը եւ իր հաճախորդներին առաջարկում է տարբեր պրոդուկտների մի քանի տարբերակներ` նրանց տալով ընտրության լայն հնարավորություն»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գեւորգյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել նաեւ MONEYGRAM, ANELIK, INTELEXPRESS դրամական փոխանցումների համակարգերով:

Դիտում՝ 1739

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW