ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների միջոցով հնարավոր է կատարել կոմունալ վճարումներ
08.05.2014 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է կոմունալ վճարումների ցուցակի ընլայնման եւ ամբողջ բանկոմատային համակարգի միջոցով կոմունալ վճարումների ընդունման առցանց ռեժիմի անցնելու մասին:
Բանկոմատների նոր ֆունկցիոնալ հնարավորությունները թույլ են տալիս բանկի քարտապաններին 2014թ. մայիսից առցանց կատարել կոմունալ ծառայությունների վճարում ՀՀ հետեւյալ կոմունալ օպերատորների օգտին`«ՎիվաՍել-ՄՏՍ», «Օրանժ-Հայաստան», «Բիլայն» (ֆիքսված ու բջջային կապ), «Հայաստանի էլեկտրացանցեր», «Գազպրոմ Արմենիա» (Հայռուսգազարդ), «Երեւան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի ջրմուղկոյուղի», «Արմավիր ջրմուղկոյուղի», «Յուքոմ»:
Ծառայությունը հասանելի է ՀՀ ողջ տարածքում տեղակայված բանկի բոլոր 137 բանկոմատների համար: Դրանց միջոցով կատարված վճարումները շուրջօրյա առցանց ռեժիմով փոխանցվում են կոմունալ օպերատորին` անկախ բանկի գործառնական ժամերից: Այսպես, վճարելով բջջային կապի համար բանկոմատների միջոցով բանկի ոչ աշխատանքային ժամերին` հնարավոր է անմիջապես վերականգնել կապը: Բացի այդ, օպերատորների օգտին վճարում կատարելիս միջնորդավճարներ հաճախորդների համար նախատեսված չեն:
Վճարում կատարելու համար հաճախորդից չի պահանջվում լրացուցիչ պայմանագրերի կամ համաձայնագրերի կնքում բանկի կամ օպերատորի հետ՝ բավական է լինել ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապան: Վճարում կատարելու համար պետք է բանկոմատի էկրանին ընտրել «Կոմունալ վճարումներ» մենյուն եւ հետեւել հրահանգներին:
«Մեզ համար կարեւոր է բանկի հաճախորդների հարմարավետության մշտական բարելավումը, եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների միջոցով կոմունալ օպերատորների օգտին առցանց վճարումների ծառայության ներդրումը եւս մեկ քայլ է այդ ուղղությամբ: Մեր բանկոմատները թույլ են տալիս առանց դժվարությունների կատարել կոմունալ վճարումներ Երեւանում ու Հայաստանի բոլոր շրջաններում: Նոր մեթոդի գլխավոր առավելություններն են` շուրջօրյա օնլայն ռեժիմ, միջնորդավճարների ամբողջական բացակայություն, վճարումների ամենամեծ քանակ եւ բանկոմատների լայն ցանց Հայաստանի ողջ տարածքում», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: