IFC-ն եվ “Հայէկոնոմբանկը” ստորագրեցին արձանագրություն մտադրությունների մասին եվ $5 միլիոնի համաձայնագիր
29.05.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 29 մայիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Միջազգային ֆինանսական կորպորացիան /IFC/ եւ “Հայէկոնոմբանկն” այսօր ստորագրեցին արձանագրություն մտադրությունների մասին եւ $5 միլիոնի համաձայնագիր:
Ինչպես հայտնեց “Հայէկոնոմբանկի” վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, IFC-ն կհատկացնի $1 միլիոն միջազգային առեւտրի խթանման ծրագրի իրականացման համար, որը նախատեսում է ակրեդիտիվների եւ արտահանման եւ ներմուծման երաշխիքների տրամադրում:
Մտադրությունների արձանագրության րջանակներում IFC-ն “Հայէկոնոմբանկին” կհատկացնի $2 միլիոն դրամ` փոքր եւ միջին բիզնեսի եւ հիփոթեքային շուկայի զարգացման վարկավորման համար:
$2 միլիոն կազմող երկրորդ վարկային ռեսուրսը կարող է օգտագործվել IFC կողմից “Հայէկոնոմբանկի” հիմնական կապիտալի ավելացման գործընթացին մասնակցելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: