ՊԵԿ-ը միացվել է ֆիննախին, նշանակվել են մի շարք նախարարներ
01.05.2014 | 00:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, կառավարության առընթեր Պետական եկամուտների ծառայությունը միացվել է ֆինանսների նախարարությանը:
Հրամանագրով սահմանվել է, որ «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» եւ այլ օրենքներով նախատեսված մաքսային եւ հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:
Միաժամանակ, կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն միացվել է քաղաքաշինության նախարարությանը:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Երվանդ Զախարյանը նշանակվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար` ազատվելով կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից եւ փոխարինելով նոր պաշտոնում Արմեն Մովսիսյանին:
Հովհաննես Մանուկյանը Հրայր Թովմասյանի փոխարեն նշանակվել է արդարադատության նախարար` ազատվելով Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից:
Արամ Հարությունյանի փոխարեն բնապահպանության նախարար է նշանակվել Արամայիս Գրիգորյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը:
Եվս մեկ հրամանագրով Արթուր Բաղդասարյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Վերջին լուրեր
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: