Հայաստանը կվավերացնի ԱՀԿ գնումների վերանայված համաձայնագիրը

25.04.2014 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում այսօր մեկնարկել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պետական գնումների համաձայնագրի վերաբերյալ սեմինարը, որը նպատակ ունի լուսաբանել վերանայված ԱՀԿ պետական գնումների համաձայնագիրը, ներկայացնել պետական գնումների միջազգային լավագույն փորձը եւ Հայաստանին վերաբերող  նկատառումները:

Սեմինարը կազմակերպվել է ՀՀ ֆինանսների նախարարության, ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի, Առեւտրային իրավունքի  զարգացման ծրագրի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաեւ ԱՀԿ քարտուղարության ջանքերով:  

«ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջինն էր, որ անդամակցեց ԱՀԿ պետական գնումների համաձայնագրին, ինչի շնորհիվ մեր տեղական մատակարարներն այսօր կարող են հավասար իրավունքներով մասնակցել համաձայնագրին անդամակցող երկրների գնումներին, եւ այժմ՝ որպես անդամ-երկիր, մենք պետք է վավերացնենք վերանայված համաձայնագիրը», - նշել է պետական ներքին ֆինանսական հսկողության եւ պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանը:

Նրա փոխանցմամբ, համաձայնագրի վերանայումները հիմնականում միտված են պետական գնումների ոլորտում էլեկտրոնային համակարգերի կիրառմանը, ինչին Հայաստանը նույնպես ներկայում անցում է կատարում:

Հայաստանը ԱՀԿ պետական գնումների համաձայնագիրը վավերացրել է 2011 թ.-ին՝ հնարավորություն ընձեռելով տեղական արտադրողներին մասնակցել համաձայնագրին անդամակցող ավելի քան 40 երկրներում կազմակերպվող պետական գնումների գործընթացներին` այդ երկրների արտադրողների հետ հավասար իրավունքներով:

Դիտում՝ 1392
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW