ՎՏԲ-Հայաստանը վերաբացել է եւս երեք մասնաճյուղ (ֆոտոշարք)
17.04.2014 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

































































ՎՏԲ-Հայաստան Բանկը նախօրեին երեք մասնաճյուղ է վերաբացել Սեւանում, Մարտունիում եւ Վարդենիսում:
Սեւանում` Սարգիս Սեւանեցու 11 , Մարտունիում` Մյասնիկյան 47/1 եւ Վարդենիսում` Ռոմանի 7 հասցեներում վերաբացված մասնաճյուղերն ամբողջովին վերանորոգվել եւ կահավորվել են` համապատասխանեցնելով Երեւանում գործող մասնաճյուղերի ստանդարտներին:
Մասնաճյուղերի բացմանը ներկա էին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը, Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը, իսկ յուրաքանչյուր քաղաքում` քաղաքապետը կամ քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձիք:
Վերաբացված մասնաճյուղերում ներդրվել է հերթերի կառավարման համակարգ, հաճախորդների հարմարավետ սպասարկման գոտիներ` ըստ մատուցվող ծառայության տեսակի, ստեղծվել են համապատասխան պայմաններ հաճախորդների անհատական սպասարկման համար:
«Այս մասնաճյուղերի վերաբացմամբ մեր հաճախորդները ստանում են լրացուցիչ հնարավորություն առաջնակարգ բանկի ծառայություներից օգտվելու համար: Բանկի նպատակն է հաճախորդների համար շարունակել մնալ հուսալի ֆինանսական գործընկեր ինչպես ամենօրյա գործերի` ծառայությունների վճարման, դրամական փոխանցումների պարագայում, այնպես էլ` վարկային միջոցների օգնությամբ կատարվող մեծածախ գնումների ժամանակ»,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը` նշելով, որ վերաբացված մասնաճյուղերում հասանելի կլինի բանկի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները:
Նա նշել է, որ Բանկը նախատեսվում է եւս վեց մասնաճյուղի բացում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: