Կհայտարարվի մաքուր տեխնոլոգիաների ոլորտում բիզնես գաղափարների մրցույթ

16.04.2014 | 18:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՄԱԿ-ի UNIDO կազմակերպության Cleantech («Մաքուր տեխնոլոգիաներ») ծրագիրը հայտարարում է մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարների, արտադրանքի եւ նախատիպերի մրցույթ, որի հաղթողը կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք ամենամյա «Cleantech Open» համաշխարհային բիզնես գաղափարների մրցույթ-ֆորումին:

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ազգային ծրագրերի համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանի խոսքով, հաղթողն ԱՄՆ-ում հնարավորություն կստանա հանդիպելու արտասահմանցի ներդրողների հետ եւ գտնելու գործընկերներ իր նախագծի իրականացման համար:

«Ցանկանում ենք Հայաստանում հիմնել ձեռներեցության էկո-համակարգ, որը կխթանի Հայաստանում նորարարության միջոցով մաքուր տեխնոլոգիաների զարգացումը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի նոր բիզնեսների ստեղծմանը»,- նշել է Ֆրունզիկ Ոսկանյանը:  

Ներկայացվող ծրագրերը պետք է առնչվեն էներգախնայողությունների, վերականգնվող էներգետիկայի, թափոնների՝ որպես էներգատեսակի գործածման, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների եւ արդյունավետության ուղղություններին:
Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից յուրաքանչյուրն իր ներկայացրած գաղափարների իրականացման համար կստանա $ 10 հազ.:

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են ապրիլի 28-ից մինչեւ հունիսի 2-ը: Հաղթողները պարզ կդառնան հոկտեմբերին:

UNIDO Cleantech ծրագիրն այս պահին անցկացվում է աշխարհի 8 երկրներում, իսկ մինչեւ տարեվերջ մասնակից երկրների թիվը կհասնի 20-ի:

Դիտում՝ 3023

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW