ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով անկանխիկ գործարքները ավելացել են 59%-ով
10.04.2014 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կատարված անկանխիկ վճարումների ծավալը 2013 թ-ին կազմել է մոտ 7 մլրդ դրամ, ինչը 59%-ով ավել է, քան 2012 թ-ին:
Անցած տարի անկանխիկ գործարքների քանակը 2012թ. համեմատ աճել է 64%-ով, կազմելով 313 հազար:
Ինչպես հայտնել են Բանկում, 2013 թ-ին բանկի քարտապանները սկսել են ավելի հաճախ օգտագործել իրենց քարտերը ապրանքի ու ծառայությունների դիմաց վճարելու, հաշիվները ինտերնետ-բանկինգի միջոցով վճարելու համար, գումար կանխիկացնելու փոխարեն:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում թողարկված քարտերի քանակով: Բանկի հաճախորդները օգտվում են Visa ու MasterCard դեբետային եւ վարկային քարտերից: MasterCard վճարային համակարգին բանկը միացել է 2013 թ-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Այս դինամիկան վկայում է այն մասին, որ մեր հաճախորդները գիտակցում են անկանխիկ վճարումների առավելությունները, եւ վճարային քարտերը Հայաստանում դառնում են ակտիվ վճարային գործիք` հարմար եւ ապահով: Անկանխիկ գործարքների ծավալի աճին ի թիվս այլ միջոցառումների նպաստել են նաեւ տարվա ընթացքում անցկացրած մոտիվացիոն արշավները»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: