Կոնվերս Բանկն այսօր պաշտոնապես վերաբացել է «Կիլիկիա» մասնաճյուղը՝ ք. Երեւան, Քաջազնունի 4/1 հասցեում: Մասնաճյուղը նախկինում գործում էր Հրազդանի կիրճ 4/1 հասցեում: «Կոնվերս Բանկը հոգում է իր հաճախորդների հարմարության հարցերը: Մեր մասնաճյուղային ցանցն անընդհատ ընդլայնվում է, իսկ եղած մասնաճյուղերը՝ պարտադիր պարբերաբար վերանորոգվում: «Կիլիկիա» մասնաճյուղի վերաբացման շնորհիվ մեր հաճախորդներն առավել հարմարավետ պայմաններում կօգտվեն բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից»,- նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:«Կիլիկիա» մասնաճյուղը նոր հաճախորդներին է ներկայացնում մի շարք ծառայություններ արտոնյալ պայմաններով: Մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 5-ը ֆիզիկական եւ իրավաբանական անձիք, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերը ցանկացած արժույթով հաշիվները կարող են բացել եւ վարել անվճար: «Բանկ-Հաճախորդ» եւ «Ինտերնետ բանկ» համակարգերի սպասարկման վճարը իրավաբանական անձանց համար կնվազի 50%-ով, իսկ ֆիզիկական անձանց «Ինտերնետ բանկ» ծառայությունը կտրամադրվի անվճար: Ակցիայի շրջանակներում «Կիլիկիա» մասնաճյուղում պատվիրված Կոնվերս Բանկի մի շարք քարտերի համար սպասարկման վճարը կնվազի 50%-ով, ինչպես նաեւ կնվազեցվի որոշ վարկերի սպասարկման միջնորդավճարներն ու տարեկան տոկոսադրույքը: «Կիլիկիա»-ն 2014-ին վերաբացված առաջին մասնաճյուղն է: Երեւանում գործում է Բանկի 14, իսկ Հայաստանում՝ 35 մասնաճյուղ: Tweet Դիտում՝ 4034