Կոնվերս Բանկը գործարկել է նոր ծառայություն, որի շրջանակներում արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդները կարող են ստանալ գումարը առանց բանկ այցելելու՝ օգտվելով Տրանսֆեր քարտի հնարավորություններից: Ինչպես հայտնել են բանկում, այսուհետ Converse Transfer, Avers, Unistream, Anelik, Moneygram, Interexpress, Tandem համակարգերով փոխանցվող գումարը կարելի է ստանալ անմիջապես քարտային հաշվին:Տրանսֆեր քարտի քարտապանները գումարը կարող են ստանալ մեկ հեռախոսազանգով: Զանգահարելով (010) 511 292 համարով` անհրաժեշտ է բանկի աշխատակցին հայտնել ստույգ տվյալներ՝ ծածկագիրը, անունը, ազգանունն ու հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան եւ համարը, ինչպես նաեւ փոխանցման կոդը: Դրանից հետո գումարը կփոխանցվի Տրանսֆեր քարտային հաշվի վրա:Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղում հնարավորություն է ընձեռվում Տրանսֆեր քարտից գումարը փոխանցել այլ հաշվեհամարներին: Քարտի գումարը կարելի է կանխիկացնել ցանկացած բանկոմատում: ՀՀ դրամով Տրանսֆեր քարտերի համար սահմանված է դրական մնացորդի համար տարեկան 3% տոկոսադրույք:Տրանսֆեր քարտի քարտապանները կմասնակցեն նաեւ Կոնվերս Բանկի բոլոր բոնուսային ծրագրերին՝ Կոնվերս միավորներ, Cash-back եւ զեղչեր:Տրանսֆեր քարտ ստանալու համար անհրաժեշտ է Կոնվերս Բանկ ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ, հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք եւ տեղում լրացնել դիմումը:Քարտը տրամադրվում է 3 տարի ժամկետով: Visa Electron-ի դեպքում միանվագ վճարը կազմում է 2000 դրամ, իսկ ArCa քարտը՝ անվճար է: Tweet Դիտում՝ 2745