Տեղի է ունենում կենսաթոշակային համակարգի մասնավորեցում, ասել է Արծվիկ Մինասյանը

31.03.2014 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ասել է, որ նոր կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմամբ տեղի է ունենում «կենսաթոշակային համակարգի մասնավորեցում»:

Պատգամավորն այս մասին ասել է Սահմանադրական դատարանում ընթացքող «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ժամանակ:

«Կառավարությունն ու Կենտրոնական բանակը փորձում են սահմանադրությամբ պետությանը լիազորված պարտավորությունը բարդել քաղաքացիների վրա` ոչ թե կամավոր, այլ պարտադիր հիմունքներով, ինչի արդյունքում  1974 հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների կենսաթոշակների հարցի լուծումը մնում է մասնավոր հանվածի վրա», - ասել է նա:

Արծվիկ Մինասյանը նկատել է, որ «լսումների ժամանակ պատասխանող կողմին չի հաջողվել բերել համարժեք փաստեր, որոնցով կփորձեին հերքել օրենքի որոշ հոդվածների` հակասահմանադրական լինելու վերաբերյալ դիմող կողմի պահանջը»:

Դիտում՝ 1448
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW