Մարտի 23-25-ը Գերմանիայի Դուսելդորֆ քաղաքում կանցկացվի «ProWein» գինիների եւ ալկոհոլային խմիչքների ամենամյա միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին ներկա կլինեն նաեւ հայկական գինի արտադրող ընկերություններ:Զարգացման հայկական գործակալությունը Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) «Մասնավոր Հատվածի Զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում նախատեսում է հայկական գինի արտադրող ընկերությունների՝ «Էդվագ Գրուպ» ՍՊԸ, Գոլդեն Գրեյփ «ԱրմԱս» ՍՊԸ, «Մանչո Գրուպ» ՍՊԸ, «Սեմինա Քընսալթինգ» ՓԲԸ, «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ, «ՄԱՊ» ՓԲԸ, «Շահումյան Վին» ՍՊԸ, «Երիտասարդ գինեգործների միություն» ՀԿ, աշխատանքային ճանաչողական այց վերոնշյալ ցուցահանդես: Այցի նպատակն է ուսումնասիրել ցուցահանդեսի հնարավորությունները, ծանոթանալ, թե ինչպես են ներկայացված մասնակից երկրների միասնական տաղավարները, մասնակից ընկերությունների հետ գործնական հանդիպումներ անցկացնել: Այցը նաեւ նպատակ է հետապնդում հայկական ընկերություններին նախապատրաստել 2015թ. ցուցահանդեսին միասնական հայկական տաղավարով հնարավոր մասնակցությանը: Tweet Դիտում՝ 1423