ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» եւ «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը:Խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2014 թ.-նի տարեկան աշխատանքային պլան-բյուջեի եւ գնումների պլանը: 2014թ. ընդհանուր պլան-բյուջեն կազմում է շուրջ $15 մլն: Այն ունի չորս բաղադրիչ՝ աջակցություն պտղի եւ ընկուզեղենի արտադրությանը ($2 մլն 965 հազ.), ենթակառուցվածքների զարգացում (գազամատակարարման եւ ջրամատակարարման աշխատանքներ 25 համայնքում՝ $8 մլն 975 հազ.), կառավարում՝ $872 հազ. եւ գյուղական ֆինանսավորում՝ այգեգործական վարկերի մշակում եւ տրամադրում (շուրջ $4.5 մլն): Tweet Դիտում՝ 1524