«Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միասնություն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանն այսօր հայտարարել է, որ ձկնարտադրությամբ զբաղվող ընկերությունների 85%-ը գնում է դեպի քայքայում:Նա տեղեկացրել է, որ այսօր դատարանում են ձկնարտադրական երկու ընկերությունների սնանկ ճանաչվելու մասին դատական գործերը, իսկ երեք այլ ընկերություններ գործունեության դադարեցման դիմում են ներկայացրել: Արմեն Աթոյանը կանխատեսել է, որ գործընթացը կկրի շարունակական բնույթ, քանի որ ապրիլի մեկից ջրօգտագործման վճարը 10 անգամ թանկանալու է: Նրա խոսքով, ձկնարտադրողների նկատմամբ անհասկանելի միջոցառումներ են իրականացվում, որոնք խոչընդոտում են ոլորտի զարգացմանը: Ոլորտի առջեւ ծառացած խնդիրներից Արթուր Աթոյանը կարեւորել է նաեւ մակերեւութային ջրերի օգտագործման պայմանների փոփոխությունը, ջրահեռացման համար հարկվող գումարի չափը, ոլորտի լիցենզավորումը:«Խնդիրներ կան ստուգումների իրականացման գործընթացում: Ստուգում իրականացնող մարմինն այսօր պահանջում է օրենքով սահմանված փաստաթուղթ, որի առկայությունը տարիներ շարունակ լիազոր մարմնին չի հետաքրքրել»,- ահազանգել է Արթուր Աթոյանը: Նա նշել է, որ Հայաստանն այս ոլորտում արտաքին շուկայում այլեւս չի կարող մրցունակ լինել, քանի որ, ի տարբերություն մեր երկրի, մյուսներն առավել հաջողված արտադրական միջոցառումներ են իրականացնում եւ գնալով ավելի մրցունակ դառնում: Նա նաեւ հավելել է, որ Բնապահպանության նախարարության հետ համագործակցությունն առայժմ հաջողությամբ չի պսակվում: Tweet Դիտում՝ 1443