Պատրիսիա Կաասը այցելել է Երեւանի կոնյակի գործարան

10.03.2014 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ Հայաստանում գտնվող հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը այսօր այցելել է Երեւանի կոնյակի գործարան:

Նա եղել է Երեւանի կոնյակի գործարանի հնացման մառանում` ծանոթանալով հայկական ԱՐԱՐԱՏ կոնյակի պատմությանը եւ արտադրական պրոցեսին: Պատրիցիա Կաասը դիտել է հայկական կոնյակագործությունը ներկայացնող լայնամասշտաբ անիմացիոն տեսանյութը:   

Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանը Պատրիցիա Կաասին նվիրել է սահմանափակ խմբաքանակով թողարկած ԱՐԱՐԱՏ ԱՐՄԵՆԻԱ կոնյակը:   

ԱՐԱՐԱՏ կոնյակները Պատրիսիա Կաասի նախօրեին Երեւանում կայացած համերգի գլխավոր հովանավորն էին:

Դիտում՝ 6202

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW