Սոցիալական ծրագրով 195 ընտանիք բնակարան կստանա

19.02.2014 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն այսօր ասել է, որ սոցիալական բնակարանաշինության ծրագրի շրջանակներում 195 ընտանիք բնակարան կստանա:

«Արդեն  կառուցվել է  շուրջ 10 շենք Մարալիկում եւ Ծաղկահովտում: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կսկսվի բնակարանների բաշխման գործընթացը, որի շրջանակներում 195 ընտանիք բնակարան կստանա»,- ասել է նախարարը:

Սամվել Թադեւոսյանը նշել է, որ, ծրագրի համաձայն, սոցիալական բնակարան կարող են ստանալ սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք գտնվում են անօթեւանի կարգավիճակում:

Դիտում՝ 1496

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW