Հայաստանում դեղահումքի սինթեզման լաբորատորիա եւ արտադրություն կհիմնվի

14.02.2014 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր ստորագրվել է եռակողմ համագործակցության հուշագիր, որի նպատակն է նպաստել Հայաստանում դեղագործական ոլորտի զարգացմանը, աջակցել դեղագործական ոլորտի մասնագետների վերապատրաստմանը, ինչպես նաեւ հիմնել Հայաստանում դեղահումքի սինթեզման լաբորատորիա եւ պիլոտային արտադրություն:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը, «Ազադ Ֆարմասյութիքլ Ինգրեդիենթս AG» շվեյցարական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Միհրան Բարոնյանը եւ Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը շվեյցարական ընկերությանը տրամադրելու է լաբորատոր տարածք` հետազոտություններ անցկացնելու նպատակով, ինչպես նաեւ  մասնագետներ եւ սարքավորումներ:

«Ազադ ֆարմասյութիքլ ինգրեդիենթս  AG» ընկերությունն իրականացնելու է լաբորատոր տարածքի անհրաժեշտ վերանորոգում եւ պիլոտային ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն, իսկ Զարգացման հայկական գործակալությունը  տրամադրելու է իրավաբանական, կազմակերպչական եւ այլ տիպի խորհրդատվություն:


Դիտում՝ 1878
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW