Անելիք Բանկի 2 մասնաճյուղեր կաշխատեն նաեւ շաբաթ օրերին

07.02.2014 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի «Դավիթաշեն» եւ «Աբովյան» մասնաճյուղերն այսուհետ կաշխատեն նաեւ շաբաթ օրերին՝ ժամը 10:00-ից մինչեւ 14:00-ը:

«Մեր օրերում շատ հաճախ է լինում, որ հաճախորդները, իրենց աշխատանքի հետ կապված, ֆիզիկապես չեն կարողանում այցելել բանկ աշխատանքային օրերին եւ կատարել անհրաժեշտ գործարքները: Այս խնդրին առնչվում են շատ եւ շատ քաղաքացիներ, եւ մեր հաճախորդներին առավել հարմար պայմաններ տրամադրելու նպատակով ու նրանց ժամանակը խնայելու համար որոշվեց, որ բանկը կաշխատի նաեւ շաբաթ օրերին: Առայժմ կաշխատեն «Դավիթաշեն» եւ «Աբովյան» մասնաճյուղերը, իսկ հետագայում` բանկի նաեւ այլ մասնաճյուղեր»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Անելիք Բանկի «Դավիթաշեն» մասնաճյուղը գտնվում է Երեւան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամաս 11/91 հասցեում, իսկ «Աբովյան» մասնաճյուղը` Աբովյան քաղաքի Օգոստոսի 23, շենք 4 հասցեում:
 

Դիտում՝ 2073
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW