IFC-ն «Վրաստանի բանկ»-ում կներդնի 65 մլն դոլար

07.02.2014 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ «Վրաստանի բանկը» համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակներում IFC-ի Կապիտալացման հիմնադրամը բանկին կհատկացնի $65 մլն-ի վարկ:

Վարկային ռեսուրսները բանկին թույլ կտան բարձրացնել ֆինանսների մատչելիությունը եւ օժանդակել տնտեսության զարգացմանը:

«Վրաստանի բանկը» Վրաստանի խոշորագույն առեւտրային բանկերից է եւ ունի ավելի քան 100 մասնաճյուղ:

«Վրաստանի բանկի» հիմնական բաժնետերերն են Austria Creditanstalt ավստրիական առեւտրային բանկը (24,96 %) եւ արեւմտյան ներդրումային ու հեդջային ֆոնդերը:   

Դիտում՝ 3116

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW