Migom համակարգը դադարեցրել է աշխատանքը

06.02.2014 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Migom վճարային համակարգը, որի փոխանցումների տարեկան շրջանառությունը գնահատվում էր 70 մլրդ ռուբլի, դադարեցրել է աշխատանքը:

Ինչպես գրում է РБК Daily թերթը, պատճառը հանդիսացել են համակարգի հաշվարկային բանկի` «Եվրոտրաստի» մոտ առաջացած խնդիրները: Շուկայի մասնակիցների գնահատականներով, «Միգոմ» համակարգի ամբողջական դադարեցման պահին կարող էին «կախվել» հարյուրավոր միլիոն ռուբլու հասնող փոխանցումներ:  

Մեդիամաքսը նշում է, որ ՀՀ Կենտրոնական բանկն արգելել էր Migom-ի գործունեությունը 2012թ. սեպտեմբերին: Պատճառը հանդիսացել էր այն, որ Migom-ը հրաժարվել էր սպասարկել փոխանցումները հայաստանյան բանկերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված մասնաճյուղերում:

Դիտում՝ 4403

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW