Բանկերը Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում

31.01.2014 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013 թ. արդյունքներով, ՀՀ բանկային համակարգի խոշորագույն հարկատու է դարձել ՎՏԲ-Հայաստան Բանկը, որը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 19-րդ տեղը: Բանկի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 4 768 095.1 հազ. դրամ:

Վճարված հարկերի ծավալով առաջին եռյակում են նաեւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 4 302 129.3 հազ. դրամ  (21-րդ տեղը ցանկում) եւ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը՝ 3 900 236.0 հազ. դրամ (25-րդ տեղը ցանկում):

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

- Արդշինինվեստբանկը՝ 3 403 882.0 հազ. դրամ (36-րդ տեղը ցանկում),

- Ամերիաբանկը՝ 3 037 873.1 հազ. դրամ  (38-րդ տեղը ցանկում),

- Յունիբանկը՝ 2 932 111.1 հազ. դրամ (40-րդ տեղը ցանկում),

- Արարատբանկը՝ 2 100 050.8 հազ. դրամ (47-րդ տեղը ցանկում),

- Ինեկոբանկը՝ 2 021 369.0 հազ. դրամ (49-րդ տեղը ցանկում),

- Հայբիզնեսբանկը՝ 1 672 932.6 հազ. դրամ (60-րդ տեղը ցանկում),

-  Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՝ 1 658 869.4 հազ. դրամ (63-րդ տեղը ցանկում),

- Կոնվերս Բանկը՝ 1 473 824.3 հազ. դրամ (78-րդ տեղը ցանկում),

- Հայէկոնոմբանկը՝ 1 101 617.5 հազ. դրամ (110-րդ տեղը ցանկում),

- Պրոմեթեյ Բանկը՝ 1 002 496.9 հազ. դրամ (119-րդ տեղը ցանկում),

- Անելիք Բանկը ՝ 980 075.8 հազ. դրամ (123-րդ տեղը ցանկում),

- Արմսվիսբանկը՝ 865 232.6 հազ. դրամ (137-րդ տեղը ցանկում),

- Զարգացման Հայկական Բանկը ՝ 836 688.6 հազ. դրամ (146-րդ տեղը ցանկում),

- ՊրոԿրեդիտ Բանկը՝ 647 327.5 հազ. դրամ (181-րդ տեղը ցանկում),

- Բիբլոս Բանկ Արմենիան՝ 433 638.4 հազ. դրամ (256-րդ տեղը ցանկում),

- Մելլաթ Բանկը՝ 234 986.4 հազ. դրամ (472-րդ տեղը ցանկում),

- ԲՏԱ Բանկը՝ 197 232.6 հազ. դրամ (538-րդ տեղը ցանկում),

- Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 141 195.4 հազ. դրամ (727-րդ տեղը ցանկում):

Ցանկում ներկայացված է նաեւ Համահայկական Բանկը, որի վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 119 373.6 հազ. դրամ (852-րդ տեղը ցանկում):

Դիտում՝ 8308
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW