Ֆինհամակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփել է 5 տարվա աշխատանքը

30.01.2014 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն այսօր ամփոփել է գործունեության 5 տարվա արդյունքները:

Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի փոխանցմամբ, 2009-2013 թվականների ընթացքում հաշտարարի գրասենյակ ստացված 5 310 բողոքներից եւ գրավոր պահանջներից 1.566-ն ընդունվել են քննության, որոնցից հօգուտ հաճախորդի են լուծվել գործերի մոտ 68 %-ը: Քննության ընթացքում հատուցված գումարի ընդհանուր չափը կազմում է 423 410 702 ՀՀ դրամ:

Ինչ վերաբերվում է նախորդ տարվան, ապա 2012 թ.-նի նկատմամբ 2013-ին ստացված բողոքների թվաքանակն աճել է 53 %-ով, իսկ պահանջների 109 %-ով:

2013 թ.-նի ընթացքում քննության է ընդունվել 818 պահանջ, որոնց 71.3 %-ը լուծվել է հօգուտ հաճախորդների: Ստացված բողոքներից 208-ը եղել են բանկերի դեմ, 591-ը՝ ապահովագրական ընկերությունների, 7-ը՝ ավտոապահովագրողների բյուրոյի, 5-ը՝ վարկային կազմակերպությունների եւ 6-ը՝ գրավատների դեմ:

Նախորդ տարի Հաշտարարի միջնորդությամբ ֆինանսական կազմակերպությունները հաճախորդներին վճարել են 175 858 478 ՀՀ դրամ:

Դիտում՝ 2169

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW