ԿԲ նախագահն ընդունել է «Ցե-Կվադրատ Ինվեսթմենթ»-ի եւ «Տալանքս Ասսեթ Մենեջմենթ»-ի ղեկավարներին

21.01.2014 | 18:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է «Ցե-Կվադրատ Ինվեսթմենթ» եւ «Տալանքս Ասսեթ Մենեջմենթ» ընկերությունների ղեկավարներին:

Նա նշել է, որ Կենտրոնական բանկը բարձր է գնահատում ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա: Կենսաթոշակային բարեփոխումները երկարաժամկետ բնույթ են կրում եւ մեծ սոցիալական ու տնտեսական նշանակություն ունեն ցանկացած երկրի համար, ասել է Արթուր Ջավադյանը

ԿԲ նախագահն ասել է, որ ի դեմս «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի հիմնադիրներ C-QUADRAT INVESTMENT AG-ի եւ Talanx Asset Management GmbH-ի տեսնում է վստահելի գործընկերներ եւ հուսալի ֆինանսական կառույցներ ոչ միայն կենսաթոշակային ակտիվների կառավարման ոլորտում, այլեւ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում:

Talanx Asset Management-ի գլխավոր գործադիր տնօրեն Հարի Փլոմախրը վստահեցրել է, որ ընկերությունը հետաքրքրված հայկական շուկայում առավել ակտիվ գործունեություն ծավալելու հեռանկարով:

Դիտում՝ 1762
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW