«Զվարթնոց»-ի հարակից շենքերի բնակիչները նոր բնակարաններ կտեղափոխվեն ամռանը

21.01.2014 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այս ամռանը Զվարթնոց օդանավակայանի հարակից տարածքի բարձրահարկ շենքերից եւ հանրակացարաններից նոր բնակարաններ կտեղափոխվի 176 ընտանիք:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը՝ ներկայացնելով վարչության 2014 թվականի գործունեության գերակա ուղղությունները:

Արտյոմ Մովսիսյանը վստահեցրել է, որ բոլոր բնակիչները կողմ են տեղափոխմանը, քանի որ նրանք 20-25%-ով ավել բնակարանային տարածք են ստանալու, բացի այդ, նոր բնակարաններն ապահովված կլինեն նվազագույն կենցաղային պարագաներով եւ սանտեխնիկայով:

Երեւանի Հարավ-Արեւմտյան զանգվածում նոր շենքերի կառուցման եւ ծրագիրն իրականացնելու համար ներդրվել է $4 մլն:

Դիտում՝ 1513

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW