Վարչապետը` 7%-ոց աճի մասին

27.12.2013 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր անդրադարձել է նախագհ Սերժ Սարգսյանի կողմից 7% տնտեսական աճ ապահովելու «պահանջին» ու դրա վերաբերյալ քննարկումներին:

«Այս հարցը տարբեր մեկնաբանությունների եւ քաղաքական գնահատականների տեղիք է տալիս: ՀՀ նախագահը սրա վերաբերյալ տվել է իր հստակ գնահատականն ու բացատրությունը: Մեր քաղաքական ղեկավարը կառավարության առջեւ դրել է բարձր թիրախ, որին հասնելու համար պետք է առավելագույն ջանքեր գործադրենք»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ մոտ ապագայում հանրությանը կներկայացվի հաշվետվություն այն մասին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել տնտեսեսական աճի բարձր ցուցանիշին հասնելու համար, որոնք են այն ոլորտներ, որտեղ ապահովվել է բարձր ցուցանիշ եւ որտեղ դեռ աշխատանք կա անելու:

Դիտում՝ 1575

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW