Աղքատության հաղթահարումը լրջագույն մարտահրավեր է, ասել է Տ. Սարգսյանը
27.12.2013 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամլո գրասենյակ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանում աղքատության հիմնական պատճառները բարձր վարձատրվող աշխատատեղերի եւ գիտելիքի բացակայությունն է:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում Տիգրան Սարգսյանն ասել է, որ աղքատության հաղթահարումը կառավարության առջեւ կանգնած կարեւորագույն մարտահրավերներից է:
Վարչապետը խոստովանել է, որ իր ղեկավարած կառավարությանը դեռեւս չի հաջողվել երկրում ձեւավորել միջին խավ, որը ցանկացած հասարակության շարժիչ ուժն է:
«Սոցիալապես անապահով ընտանիքների թիվն ավելի շատ է, քան պաշտոնական վիճակագրությամբ նշվող աղքատ բնակչության 30 տոկոսը: Սա լրջագույն մարտահրավեր է: Լուծումն, առաջին հերթին, այնպիսի աշխատատեղերի ստեղծումն է, որոնք կապահովեն առնվազն 150 հազար դրամ ամսական եկամուտ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: