2014 թվականի հունվարի 1-ից միջին աշխատանքային կենսաթոշակը կաճի 15%-ով եւ կկազմի 36 հազար դրամ` նախկին 31 հազարի փոխարեն:ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ասել է, որ 2014թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը կսահմանվի 14 հազար դրամ: Առաջին 10 տարիների ընթացքում ամեն տարվա համար աշխատանքային ստաժը կկազմի 700 դրամ, իսկ դրանից հետո յուրաքանչյուր տարին՝ 450 դրամ: Tweet Դիտում՝ 1340