Պրոմեթեյ Բանկը առաջարկում է առարկայազուրկ մետաղական հաշիվներ

20.12.2013 | 13:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկը գործարկել է առարկայազուրկ մետաղական հաշիվների ծառայությունը: Բանկն առաջարկում է 999.9 հարգի  ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվների բացում եւ վարում ֆիզիկական անձանց եւ կորպորատիվ հաճախորդների համար:

Առարկայազուրկ մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում խնայողություններ կատարել անկանխիկ ոսկով, ինչպես նաեւ ավելացնել դրանք` միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացման շնորհիվ: Ներդրումային դաշտում այն հանդիսանում է թանկարժեք մետաղների կիրառման նոր եւ ժամանակակից մեթոդ:

Պրոմեթեյ Բանկում մետաղական հաշիվները բացվում են առանց հաշվի նվազագույն մնացորդի պահանջի: Ոսկու գնանշումն իրականացվում է գրամով եւ ինտերնետային կայքում օրական կտրվածքով հրապարակվում են տվյալներ ոսկու գնանշման մասին, որը փոփոխվում է` կախված միջազգային շուկաներում ոսկու գնի տատանումներից:

Պրոմեթեյ Բանկում կարելի է ձեռք բերել անկանխիկ ոսկի` սկսած 31 գրամից:

Դիտում՝ 5034
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW