Հրապարակվել է 26 ոլորտներում լավագույնը ճանաչված ընկերությունների ցանկը

19.12.2013 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր հրապարակվել է հետազոտության արդյունքում  ապրանքային եւ ծառայությունների շուկաներում լավագույնը ճանաչված 26 ընկերությունների ցանկը:

Հետազոտությունն անցկացվել է ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի եւ Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության համատեղ ծրագրի շրջանակներում:

Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքերով, ծրագիրն ուղղված է տարբեր շուկաներում գործող ընկերությունների, նրանց ապրանքատեսականու կամ ծառայությունների վերաբերյալ Հայաստանում  սպառողների կարծիքի ուսումնասիրությանը եւ այդ կարծիքների հիման վրա անկախ վարկանիշների մշակմանը:

Հետազոտության արդյունքում լավագույն զովացուցիչ ըմպելիք է ճանաչվել Կոկա-Կոլան, լավագույն սրճարան` Ջազվեն, լավագույն կոնյակի արտադրող` Երեւանի Կոնյակի գործարանը, իսկ լավագույն ինտերնետ ծառայություն անվանակարգում հաղթել է Ucom-ը:

Դիտում՝ 1822

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW