Ամերիա-ն ճանաչվել է ՀՀ 2013թ. լավագույն իրավաբանական կազմակերպություն

19.12.2013 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ամերիա» իրավական խորհրդատվական ծառայությունը  “Lawyer Monthly” ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2013թ. լավագույն իրավաբանական կազմակերպություն:

“Lawyer Monthly” ամսագրի ամենամյա մրցանակը շնորհվում է ամենադինամիկ զարգացող եւ վստահություն վայելող իրավախորհրդատվական կազմակերպություններին: 2013թ. մրցանակաբաշխությանն առաջադրվել է իրավախորհրդատվական ծառայություններ մատուցող  աշխարհի ավելի քան 500 ընկերություն:

Ինչպես նշել են մրցույթի կազմակերպիչները, «Ամերիա» իրավական խորհրդատվական ծառայությունը քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել մի շարք չափանիշների հիման վրա:

Դիտում՝ 1579

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW