Գարնանից Երեւան-Մոսկվա ուղղությամբ օրական 19 չվերթ կիրականացվի

10.12.2013 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանն այսօր ասել է, որ 2014թ. գարնանից սկսած Երեւան-Մոսկվա ուղղությամբ օրական 19 չվերթ կիրականացվի:

Նա նշել է, որ նախատեսվում է նաեւ 3 նոր ուղղություն դեպի ՌԴ, 10-15 ուղղություն` դեպի Եվրոպա, եւ մի քանի ուղղություն դեպի Միջին Արեւելք: Արման Խաչատրյանն ընդգծել է, որ նոր ուղղությունների եւ հաճախականության աճը կնպաստեն տոմսերի գնի նվազմանը:

«Օրինակ, արդեն նկատվում է Դուբայ-Երեւան ուղղությամբ տոմսերի միջին գնի մոտ 40% նվազում»,-ասել է նա:

Դիտում՝ 5324

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW