Մենք կանգնած ենք լինելու աղքատ ընտանիքների կողքին, ասել է Տիգրան Սարգսյանը
06.12.2013 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

ՀՀ կառավարության կողմից առաջիկայում ներդրվելու է շուրջ10 նոր ծրագիր, որոնք անապահով ընտանիքներին ապահովելու են աշխատանքով:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այս մասին հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ստեղծման 95 եւ սոցիալական ծառայությունների հիմնադրման 20-ամյակներին նվիրված միջոցառման ժամանակ:
«Այսօր մեր բնակչության մի մեծ զանգված օգնության եւ օժանդակության կարիք ունի, երբեմն դա արտահայտվում է ոչ թե ֆինանսական օժանդակությամբ, այլ մարդկանց հոգսն ու ցավը կիսելով»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը կարեւորել է նաեւ ֆինանսական օժանդակությունը. «Մենք պարտավոր ենք օգնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Պետությունն այդ առումով տարեցտարի ավելացնում է նաեւ այդ հատկացումները. պետական բյուջեի մի ահռելի մասն ուղղվում է հենց սոցիալական խնդիրների լուծմանը»:
Նա նշել է, որ կառավարությունը ոլորտի աշխատակիցների հետ պետք է կարողանա սոցիալապես խոցելի ընտանիքներում լուծել աղքատություն ծնող հիմնարար խնդիրները:
«Կրթության բացակայությունը, կրթական մակարդակի ցածր լինելը ՀՀ-ում աղքատություն ծնող կարեւորագույն պատճառներից մեկն է: Ներդրված նոր հայեցակարգով՝ ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է պատճառ դառնա, որպեսզի աղքատ ընտանիքների երեխաները զրկվեն կրթություն ստանալու հնարավորությունից: Այսուհետ բացառվելու է, որպեսզի աղքատ ընտանիքների երեխաները հնարավորություն չունենան ստանալ կրթություն: Պետությունն ամբողջությամբ ֆինանսավորելու է այդ ծախսերը: Մենք կանգնած ենք լինելու աղքատ ընտանիքների կողքին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարության ղեկավարը խոսել է նաեւ սոցիալական ծառայության ոլորտում իրականացված արմատական փոփոխությունների մասին` հիշատակելով ինտեգրացված սոցիալական ծառայության համակարգի ներդրումը, որը քաղաքացիների համար մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունները դարձնում է հարմարավետ: Միջոցառման ընթացքում ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պարգեւատրվել եւ խրախուսվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, շնորհակալագրով եւ հուշանվերներով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: