«Ոսկու շուկայում» դեկտեմբերի 10-ին ստուգում կիրականացվի

05.12.2013 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությանը, առողջապահության եւ արտակարգ իրավիճակների նախարարություններին եւ ՊԵԿ-ին համատեղ ծրագրով դեկտեմբերի 10-ին համալիր ստուգում իրականացնել Երեւանի «Ոսկու շուկայում»:  

«Ոսկու շուկայի» աշխատողներն արդեն երկու շաբաթ բողոքի ակցիաներ են անցկացնում կառավարության շենքի դիմաց:

Վարչապետի խոսքով, բողոքները, որ իրենք ստանում են շուկայի աշխատակիցներից կամ հաճախորդներից, շատ բազմազան են ` սկսած աշխատանքային պայմաններից եւ հակահրդեհային ու սանիտարական վիճակից: Բացի այդ, հաճախորդները բողոքում են, որ ձեռք են բերում իրեր, որոնց վրա դրոշմ չկա, որակի վերաբերյալ կան լուրջ կասկածներ:

«Ոսկու շուկան» պատկանում է «Վաղարշ և որդիներ» ընկերությանը:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ ՀՀ վարչապետը եւս դժգոհություն էր հայտնել հիշյալ ընկերության գործունեությունից:

Դիտում՝ 5688

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW