Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն նոր տնօրեն ունի

05.12.2013 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի որոշմամբ, իր դիմումի համաձայն վաղաժամկետ դադարեցվել են Բյուրոյի գործադիր տնօրեն Աննա Վարդիկյանի լիազորությունները:

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ նոր գործադիր տնօրեն է նշանակվել Միսակ Բաբաջանյանը:

Միսակ Բաբաջանյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է: Նախքան նոր պաշտոնում նշանակվելը նա զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության եւ զարգացման բաժնի պետի պաշտոնը:

Դիտում՝ 7054

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW